Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսում հայերին աջակցող խումբն առանցքային կոնգրեսականներին կոչ է արել 2018 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 40 մլն.դոլար, իսկ Արցախին`8 մլն.դոլար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունից, ԱՄՆ Կոնգրեսում հայերին աջակցող խումբը Ներկայացուցիչների պալատի առանցքային կոնգրեսականներին կոչ է արել առաջնահերթ ուշադրություն դարձնել ԱՄՆ արտաքին քաղաքականությանը 2018 թվականին աջակցություն տրամադրելու առումով (FY18), նպաստելով Հայաստանի անկախության ամրապնդմանը, խաղաղությանը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աջակցել Հայաստանին որպես Մերձավոր Արևելքի փախստականների տարածաշրջանային ապաստանի, քանի որ գտնվում է ռիսկային գոտում: Նշվում է, որ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավար Հալ Ռոջերսին և դեմոկրատ կոնգրեսական Նիթ Լոուին ուղղված նամակում ավելի քան երկու տասնյակ կոնգրեսականներ ընդգծում են Հայաստանի և ԱՄՆ միջև գործընկերային համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:
Նամակում նշված է նաև, որ տրամադրվող աջակցության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում առաջընթաց արձանագրել ժողովրդավարության, օրենքի գերակայության, խոսքի ազատության իրավունքը և ազատ ձեռներեցության ոլորտներում:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է կոնգրեսականներին: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել այդ նամակի ներքո, աջակցելով Արցախին և Հայաստանին տրամադրվող աջակցույան ավելացմանը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 2017 թ.-ին Հայաստանին տրամադրել է 24,1 մլն.դոլարի ֆինանսական աջակցություն, իսկ Ադրբեջանին`10.9 մլն. դոլարի: Սենատը նաև առաջարկվել է 1 մլն.դոլար տրամադրել, որպես ռազմական օգնության և 600 հազար.դոլար`ռազմական պարապմունքների կազմակերպմանը: Ընդհանուր առմամբ, Հայստանին տրամադրված օգնությունը $ 3 մլն դոլարով ավելի է, քան բյուջեից խնդրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Արցախին տրամադրվող աջակցության գումարը, որը ցուցաբերվում է 1998 թվականից, մնացել է անփոփոխ: