Արմինֆո. Հայաստանը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ձևավորելու շեմին է: Այդ մասին ասվում է անցումային շրջանի երկրներում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2017: The False Promise of Populism» զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը մոտ է ժողովրդավարական ռեժիմը կոնսոլիդացված ավտորիտարից բաժանող շեմին: Միաժամանակ, ինչպես հայտարարում է կազմակերպությունը, Հայաստանը պահպանում է քաղաքական բազմակարծության անհրաժեշտ չափը, որը կանխում է մեկ մարդու կամ խմբի լիակատար տիրապետությունը: Զեկույցում Հայաստանը միակ երկիրն է, որը ներկայացված է՝ որպես «կոնսոլիդացված կիսաավտորիտար ռեժիմ», մինչդեռ Բելառուսը, ՌԴ-ն և Ադրբեջանը բնութագրվում են որպես կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմներ:
Հայաստանը, ասված է զեկույցում, անցած տարի իրականացրեց սահմանադրական բարեփոխումներ՝ ուղղված գործող կարգերի պահպանմանը: Մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավաստում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են խորհրդարանի իշխանության ամրապնդման համար, սակայն «բարեփոխումներ իրական էֆեկտը լինելու է օլիգարխիկ ընտրախավի և նախագահի կուսակցության ուժեղացումը»: Զեկույցի համաձայն,
խորհրդարանական մոդելի անցնելուց բացի, սահմանադրությունում ևս մեկ կարևոր փոփոխություն է ընտրություններից հետո կայուն մեծամասնության ապահովման նոր համակարգը; Այս ընթացակարգը լրացուցիչ տեղեր է ապահովում ԱԺ-ում այն կուսակցության համար, որը ձայների առավելագույն քանակ է ստանում ընտրությունների ընթացքում՝ կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռելով վերջինիս:
Զեկույցում Հայաստանը վատթարացրել է ժողովրդավարության ցուցանիշները՝ 5.36 միավորից մինչև 5.39 /երկրի ժողովրդավարությունը գնահատվում է 1-7 միավոր սանդղակով/: Հարևան Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նույնն է մնացել՝ 4.61 միավոր: Սակայն, ժողովրդավարության գնահատումն Ադրբեջանում նվազել է 6.86-ից մինչև 6.93, իսկ ՌԴ-ում՝ 6.50-ից մինչև 6.57:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելկք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: