Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները:
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:
Նախնական տվյալների համաձայն, Սանկտ-Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տասը մարդ զոհվել է, ևս 50-ը՝ տուժել: Պայթյունը տեղի է ունեցել
մետրոյի «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայարանների միջև ընկած ուղեմասում: Գործել Է ինքնաշեն պայթուցիկ սարք: Պայթյունի հզորությունը կազմել է 200-300 գրամ տրոտիլային համարժեքով: Ռումբը դրված է եղել վագոնում: