Արմինֆո.Չարաչար սխալվում են նրանք, ովքեր գտնում են, որ Ռուաստանում, իբր, եզրակացություններ, Ռուսաստանում եզրակացություններն են արվում մշտապես: Երևանում լրագրողներին նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ընտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
«Անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները Հայաստանի որոշակի շրջանակների նկատմամբ որոշակի կասկածներ առաջացրին`Ռուսաստնի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության առումով: Կարծում եմ, որ այսօր, երբ լրանում է Հայաստանի և Ռուսատսնի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ոչ մի հիմքեր չկան կասկածելու այդ հարաբերությունների զարգացման առաջնահերթության մեջ: Հայաստանի հետ հարաբերությունների նման մակարդակ Ռուսաստանը չունի տարածաշրջանի ոչ մի երկրի հետ, ու կարծում եմ, որ նախադրյալներ էլ չկան դրանց առաջացման առումով»,-նշել է նա:
Նրա գնահատմամբ, ապրիլյան իրադարձույթուններից համապատասխան դասեր քաղեց նաև Մոսկվան, որը վերազինման, միացյալ հակաօդային ուժերի և խմբավորման համաձայնագրի միջոցով փորձեց Երևանին համոզել հարաբերությունների ամրության մասին: Զատուլինը գտնում է, որ հավասարակշռությունը տարածաշրջանում խախտվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետևանքով: Եվ այդ զենքի ապրիլյան կիրառումը չէր կարող նստված չթողնել Հայաստանում:
Սակայն, նրա գնահատմամբ, Հայաստանին կատարված մատակարարումներից հետո, ընդ որում, արտոնյալ վարկավորման, կամ անվերադարձ պայմաններով, հավասարակշռությունը տարածաշրջանում վերականգնվեց: Այս համատեքստում Զատուլինը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը համարում է չափազանց ցածր: