Արմինֆո.ԱԳՆ-ը ճշտում է Սանկտ-Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը, ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Նախնական տվյալների համաձայն, Սանկտ-Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տասը մարդ զոհվել է, ևս 50-ը՝ տուժել: Պայթյունը տեղի է ունեցել
մետրոյի «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայարանների միջև ընկած ուղեմասում: Գործել Է ինքնաշեն պայթուցիկ սարք: Պայթյունի հզորությունը կազմել է 200-300 գրամ տրոտիլային համարժեքով: Ռումբը դրված է եղել վագոնում: