Արմինֆո. Եթե ինձ վստահել են այդ պաշտոնը, ուժերիս ներածին չափով կանեմ ամեն բան՝ նպաստելու մեր երկրի վերականգնմանը, «Իզվեստիա» թերթին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով իր հեռացումը ռուսական «Գազպրոմ»-ից:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու նա «Գազպրոմ»-ում երկարատև աշխատանից հետո որոշեց հեռանալ քաղաքականություն՝ Կարապետյանը հայտարարել է, որ շատ դրական է գնահատում իր աշխատանքային փորձն ընկերությունում: «Շատ դրական եմ գնահատում իմ աշխատանքային փորձը «Գազպրոմ»-ում: Ինչ վերաբերում է ինձ՝ որպես վարչապետ. եթե ինձ վստահել են այդ պաշտոնը, ուժերիս ներածին չափով կանեմ ամեն բան՝ նպաստելու մեր երկրի վերականգնմանը, որպեսզի Հայաստանի լինի ժամանակակից և զարգացող երկիր: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց որպես վարչապետ իմ նշանակման մասին հրամանագիրը, նշեց քաղաքական բարեփոխումների անցկացման մասին: Ինձ վրա դրված էր երկրում փոփոխությունների համար պատասխանատվությունը: Ես այսպես եմ հասկանում՝ բարեփոխումն առաջին հերթին փոփոխություն է դեպի լավը, իսկ փոփոխությունը՝ մեր ամենօրյա պահանջմունքն է: Երբեք չի լինի այնպիսի իդեալական կառավարման համակարգ, որը չունենա փոփոխությունների կարիք: Ես ձգտում եմ կազմակերպել իմ աշխատանքն այնպես, որպեսզի ինձ բարեփոխիչ կոչի ոչ միայն նախագահը»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: