Արմինֆո. ՀՀԿ կենտրոնական շտաբի տվյալներով՝ 1440 տեղամասի արդյունքների ամփոփմամբ (1 240 000 մասնակից)՝ ՀՀԿ 47.8%: Այս մասին Facebooк-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 363 ընտրատեղամասից տվյալները: Համաձայն այդ տվյալների, ՀՀԿ օգտին քվեարկել է 65413 մարդ կամ 53,2 %, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 32651 կամ 26,56 %, ՀՅԴ օգտին քվեարկել է 9889 մարդ կամ 8,04 %, «Ելք»՝ 4818 մարդ կամ 3,9 %, «Հայկական վերածնունդ»՝ 4630 կամ 3,7 % , ՕՐՕ դաշինք՝ 2753 կամ 2,2%, «Կոնգրես-ՀԺԿ»՝ 1526 կամ 1,24%, «Ազատ դեմոկրատներ»՝ 723 կամ 0,59%, Կոմունիստական կուսակցություն՝ 550 կամ 0,45%:
Նշենք, որ Հայաստանում գործում է 2009 ընտրատեղամաս: