Արմինֆո. Առաջին տվյալների համաձայն՝ Լոռու մարզում համոզիչ հաղթանակ է տանում Հանրապետական կուսակցությունը:
Այսպես՝ Վանաձորի 4 տեղամասի տվյալների համաձայն, ՀՀԿ-ն ստացել է 1577 ձայն, «Ելք»-ը՝ 934 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 513, «Հայկական վերածնունդը» 198 ձայն, ՀՅԴ-ն՝ 147, «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ 83, Կոմունիստական կուսակցությունը՝
44 ձայն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 28 ձայն, «Ազատ դեմոկրատները»՝ 18 ձայն: Մշակվել են նաև Ալավերդի քաղաքի տեղամասերից մեկի քվեաթերթիկները, որտեղ նույնպես առաջատար է ՀՀԿ-ն՝ 499 ձայն, այնուհետև հաջորդում են «Ծառուկյան» դաշինքը՝ 74 ձայն, «Ելք»-ը՝ 53 ձայն, ՀՅԴ-ն՝ 22 ձայն, «Կոնգրես-ՀԺԿ»՝ 16 ձայն, «Հայկական վերածնունդը» 14 ձայն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 7, Կոմունիստական կուսակցությունը՝ 5 և «Ազատ դեմոկրատները»՝ 5:
Կաթնաջուր գյուղի տեղամասերից մեկում ՀՀԿ օգտին քվեարկել է 650 մարդ, «Ծառուկյան» դաշինքի՝ 147,«Ելք» դաշինքի ՝ 31, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ 16, ՀՅԴ օգտին՝ 10, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ 6, 1-ական ձայն ստացել են «Ազատ դեմոկրատներ» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները: Կոմունիստական կուսակցությունն այդ տեղամասում ձայն չի ստացել:
Գուգարք գյուղի 24/32 տեղամասում ՀՀԿ-ն ստացել է 510 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 188, «Ելքը»՝ 114, ՀՅԴ-ն՝19, «Հայկական վերածնունդը»՝ 12, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 7, Կոմունիստական կուսակցությունը ՝ 4, 2-ական ձայն ստացել են ՕՐՕ-ն և «Ազատ դեմոկրատները:
Ազնվաձոր գյուղի 22/43 տեղամասոմ ՀՀԿ-ն ստացել է 236 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 13, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 8, ՀՅԴ-ն 8, «Ելք» դաշինքը ՝ 7, «Ազատ դեմոկրատները և Կոմունիստական կուսակցությունը՝ 3-ական ձայն և 2-ական ձայն՝ ՕՐՕ-ն և «Հայկական վերածնունդը»: Մեծավան գյուղի 25/14 տեղամասում ՀՀԿ-ն ստացել է 659 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 124 ձայն, «Հայկական վերածնունդը»՝ 40, «Ելք» դաշինքը՝18, ՀՅԴ-ն՝ 10 ձայն, «Կոնգրես-ՀԺԿ»ն՝ 7 ձայն, ՕՐՕ-ն՝ 6 ձայն, Կոմունիստական կուսակցությունը՝ 4 ձայն, «Ազատ դեմոկրատները»՝ ձայն:
Արմավիրի մարզում նույնպես առաջատար է ՀՀԿ-ն: Հոկտեմբեր գյուղի 16/20 տեղամասում ՀՀԿ-ն ստացել է 574 ձայն, հաջորդում են «Ծառուկյան» դաշինքը՝
134 ձայն, «Հայկական վերածնունդը»՝ 34, ՀՅԴ-ն՝ 32, «Ելք» դաշինքը 30, «Ազատ դեմոկրատները» 15, ՕՐՕ դաշինքը՝ 13, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 5, Կոմունիստական կուսակցությունը՝ 2 ձայն: Չարենցավանի 27/18 տեղամասում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 409 ձայն, ՀՀԿ-ն՝ 377, «Ելք» դաշինքը՝ 352, ՕՐՕ դաշինքը՝ 299, ՀՅԴ-ն՝ 106, Կոմունիստական կուսակցությունը ՝98, «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ 96, «Ազատ դեմոկրատները»՝ 123 և «Հայկական վերածնունդը»՝ 114, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: