Արմինֆո.Ձայների հաշվարկի առաջին արդյունքների համաձայն՝ առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է:
Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ-ն ամփոփել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները /արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների քվեարկություն/, ձայնի իրավունք ունեցող 878 քաղաքացուց քվեարկել է 747-ը:
Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 529 մարդ, «Ծառուկյան» դաշինքի՝ 73, «Ելք»-ի՝ 52, ՀՅԴ-ի՝ 25, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ 17, «Ազատ դեմոկրատների»՝ 6, Կոմունիստական կուսակցության՝3, «Հայկական վերածնունդի»՝ 3, ցուցակն ամփոփում է «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ 2, 37 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebooк-ի իր էջում գրել է, որ ամփոփվել է 203 տեղամաս (100 560 մասնակիցներով), ՀՀԿ-ն հավաքում է` 47,87%։