Արմինֆո. Ավանի 1/1, 1/2, 1/3, ¼ ընտրատեղամասերը ժամը 20.00-ից հոսանքազրկվել են:
Թիվ 1/1 և ½ ընտրատեղամասերն առայժմ հոսանքազրկված են, բայց հարակից շենքեր հոսանքազրկված չեն: «Ելք» դաշինքի վստահված անձինք փորձում են վերահսկել իրավիճակը, որպեսզի կանխեն լցոնումները:
Նշենք, որ այդ ընտրատարածքում առաջադրվել են` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգական Ռոբերտ Սարգսյանը և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
Նշենք նաև, Հայաստանի մարզերի բազմաթիվ ընտրատեղամասերում քվեների հաշվարկը դեռ չի սկսվել: