Արմինֆո.Ըստ ԿԸՀ-ի տվյալների, տեղական ժամանակով ժամը 20.00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 60.86% կամ ընտրելու իրավունք ունեցող 2 587 706 քաղաքացիներից`1 574 947-ը:
Այս մասին ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: