Արմինֆո.Սփյուռքի հայտնի հայտնի գործիչները, ովքեր ժամանել են որպես դիտորդներ մասնակցելու իրենց պատմական հայրենիքում ընթացող ընտրություններին, Ատոմ Էգոյանը և ամերիկյան կինոսցենարիստ Էրիկ Նազարյանը, 6 տեղամասերում արձանագրվել են ընտրական իրավունքի մի շարք խախտումներ:
Սփյուռքից ժամանած անկախ դիտորդներն ուղիղ եթերով ցույց են տվել մի ցուցակ, որտեղ արաված են նշումներ, թե քանի հոգի է քվեարկել տվյալ կուսակցության օգտին: Ինչապես պատմել է Նազարյանը, մի հոգի նստած էր քվեատուփի մոտ և հատուկ թղթի վրա նշում էր, թե քանի հոգի է քվեարկել իրենց օգտին, ինչի մասին հետո հաղորդում էր իր կուսակցությանը: Դիտորդական առաքելությամբ Հայաոստանում գտնվող հայտնի անձինք հաղորդել են, որ այցելել են Իջևան, Բերքաբեր, Հովկե, Գոշե, Հաղարծին: Իսկ նշված դեպքերը, ինչպես նշել է Էգոյանը, տեղի է ունեցել Գոշեում: Նույն իրավիճակն է տիրում Հաղարծինում, որտեղ, ըստ նրա, տիրել է նաև քաոս: Ըստ դիտորդների, իրենք ունեն բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ ընտրատեղամասերում տիրող իրավիճակի մասին, որոնք նրանք խոստացել են հրապարակել է ապագայում: