Արմինֆո.ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լրագրողներին հորդորել է սպասել մինչև վաղը:
«Միջազգային դիտորդները ոչ մի հայտարարություն չեն անի և լրագրողներին կոչ են անում սպասել մինչև վաղը», - լրագրողներին ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հեյր Բեկեվոլդը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորան, իր հերթին, հայտարարել է, որ ընտրական գործընթացը միայն այն չէ, ինչ կատարվում է այսօր: «Մենք այստեղ ենք փետրվարի կեսից: Մեր թիմերն աշխատում են ողջ երկրոում: Մենք հետևել ենք քարոզարշավին, զանգվածային լրատվամիջոցներին և ընտրություններին առնչվող բոլոր խդիրներին: Վաղը մենք մեր գնահատականը կտանք ողջ գործընթացին», հայտարարել է Ամորան: Նրա ասելով, դիտորդներն այստեղ են ընտրական բարեփոխումների ողջ համալիրի դիտարկման համար: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ Հայաստանի ժողովուրդը և իշխանությունները բարեփոխումներ կիրագործեն ոչ միայն ընտրական համակարգը և օրենքը փոխելու համար` որպես այդպիկսին :