Արմինֆո. Այսօր ժամը 13:00-ի դրությամբ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են Ոստիկանության և Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու: Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 9-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն: