Արմինֆո. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 2-ին լրագրողներին հայտարարյել է, որ կատարել է ԱԺ ընտրություններին առնչվող իր քաղաքացիական պարտքը: Պատասխանելով ընտրությունների ընթացքում ներդրված նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցին` նա կոչ է արել սպասել ընտրությունների ավարտին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կլինի խորհրդարանում, առաջին նախագահը հիշեցրել է, որ շատ անգամ է եղել այնտեղ:
Հավելենք, որ Տեր-Պետրոսյանը, ինչպես և գործող նախագահ Սերժ Սարգսյանը, քվեարկել է 9/18 ընտրատեղամասում, և, ինչպես Սարգսյանի դեպքում, սարքավորումը դժվարությամբ է ճանաչել նրա անձնագրային տվյալները և, ընդհանրապես, չի արձանագրել մատնահետքերը: Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս որպես «Կոնգրես-ՀԺԿ» նախընտրական դաշինքի առաջնորդ: