Արմինֆո. Ապրիլի 2-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, այդ 13 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու: Նշված 13 հաղորդումներից 6-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
Հայաստանի ԿԸՀ տվյալներով, ժամը 11:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13,32%-ը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 2 մլն 564 հազար 195 ընտրող: