Արմինֆո.Արագածոտնի մարզից ԱրմԻնֆոյի խմբագրությունում սկսել են ահազանգել ստացվել այն մաիսն, որ որոշ քաղաքային և գյուղական վարչակազմերի ղեկավարների կարգադրությամբ մի քանի ընտրատեղամասրում անջատվել են տեսախցիկները:
Այսպես, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանի նախընտրական շտաբից ԱրմԻնֆո-ն ահազանգ է ստացել, որ Բյուրականի գյուղապետի կարգադրությամբ գյուղի թթ. 18/7 և 18/8 ընտրատեղամասերում տեսախցիկներն առավոտից անջատված են: Համանման իրավիճակ է Թալին քաղաքում: Այնտեղ նույնպես քաղաքապետի կարգադրությամբ տեսախցիկներն անջատվել են` երեք տեղամասերից երկուսում:
Բացի այդ, ահազանգ է ստացվել այն մասին, որ կառավարող ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Նաիրա Սարգսյանի կողմնակիցները զանգվածաբար կաշառք են բաժանում: