Արմինֆո.Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 2-ին քվեարկության էր եկել տիկնոջ և երկու դուստրերի հետ:
Լրագրողների հետ զրույցում նա Հայաստանին մաղթել է քվեարկության հանգիստ օր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այդպես էլ լինելու է, քանի որ դրա համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: Նրա ասելով, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը ստեղծել են այնպիսի օրենսդրական դաշտ և վերահսկողության մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուր քաղաքացու պետք է վստահություն ներշնչեն առ այն, որ իր ձայնը կլինի վճռական 5 տարվա համար քաղաքական դասավորումը որոշելու հարցում: «Բոլորին մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն և քվեարկության հանգիստ օր», - հայտարարել է Վիգեն Սարգսյանը: