Արմինֆո.Մարտի 31-ին, ժամը մոտավորապես 14:45-ին Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից մահացու վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 1993 թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի մանրամասները պարզելու ուղղոթյամբ կատարվում է նախաքննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի հարազատներին, ընտանիքին և ծառայակիցներին: