Արմինֆո.Նախընտրական քարոզարշավի ամենահետաքրքիր ինտրիգը որոշ ուժերի խոստացած «ներդրումային բումն» է Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի արդյունքները:
Մասնավորապես, նա մեկնաբանել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե հաղթանակի դեպքում կարող է 15 մլրդ դոլարի ներդրում ներգրավել, ինչպես նաեւ ՀԿԿ հայտարարությունը 20 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավելու մտադրության մաին: Դաշնակցականը կարծում է, որ Հայաստան ներդրումների ներգրավումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե իրականացվեն բարեփոխումներ, ոնրոնց սկիզբը դրվել է ՀՅԴ շնորհիվ: Նրա կարծիքով, հենց իր ներկայացրած քաղաքական ուժն է ի զորու ներդրումներ ներգրավել, հաշվի առնելով նրա հնարավորությունները հայկական սփյուռքում եւ ներկայւթյունն ավելի քան 30 երկրներում:
Վարդանյանը կարծում է, որ քարոզարշավն անցավ հետաքրքիր: Մասնավորաապես, նրա կարծիքով, ՀՅԴ աչքի ընկավ ինչպես պաստառների եւ բրոշյուրների հետաքրքիր ձեւվորմամբ, այնպես էլ պատգամավորության ինտելիգենտ թեկնածուներով: Ավելին, նրա կարծիքով, ՀՅԴ-ն այնպիսի թիմ ունի, որի մասին որոշ ուժեր կարող էին երազել: Նրան նաեւ չեն մտահոգում կաշառքների եւ իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերը, քանի որ նա կարծում է, որ ընտրատեղամասերից առցանց հեռարձակման, ընտրողների էլեկտրոնային նույնականացման մեխանիզմների եւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը նվազագույնի կհասցնեն կեղծարարության հնարավորությունը: «Եթե ընտրողների մասնակցությունը չգերազանցի 1,25 մլն մարդը, ապա համարձակորեն կարելի է խոսել արդար ընտրությունների մասին», - հայտարարել է նա: