Արմինֆո.ԱՄՆ Project Harmony ոչ առևտրային կազմակերպության շրջանակում վերջին երեք տարում 10 մլն դոլարի 45 նախագիծ է իրագործվել հետխորհրդային տարածքում: Երիտասարդ առաջնորդների պատրաստմանը նպատակաուղղված նախագծերը ֆինանսավորում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Կազմակերպությունը գրասենյակներ ունի միայն հետխորհրդային տարածքում` Մոսկվայում, Կիևում, Երևանում և Թբիլիսիում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Վերմոտում (ԱՄՆ):
Մասնավորապես, «Հայաստանը կանչում է» նախագծի իրագործման համար Պետդեպարտամենտը ծախսել է 700 հազար դոլար: Նախագծի շրջանակում աջակցություն է տրամադրվում անչափահասների իրավախախտումների նկատմամբ վերաբերմունքը փոխելուն նպատակաուղղված բարեփոխմանը. նախագիծը կոչ է անում չկալանավորել երիտասարդ օրինախախտներին, այլ մտածել ավելի մեղմ եղանակներ:
Առավել ակտիվորեն Պետդեպարտամենտն զբաղվում է Վրաստանի դպրոցականներով, որը վեջերս Եվրամիրություն առանց վիզայի մուտքի հնարավորություն է ստացել: Ուշագրավ է, որ միայն Վրաստանի նախագծերի վրա ծախսվել է առնվազն 2,5 մլն դոլար, իսկ դրանցից մեկը, որի արժեքը 150 հազար դոլար է, նպատակաուղղված է «Վրաստանի և Աբխազիայի միավորմանը` անգլերենի միջոցով»: