Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտում սրումից մեկ տարի անց կարգավորման գործընթացը կրկին վտանգված է: Այդ մասին գրում է Լոուրենց Բրոերսը Chatham House-ի կայքում հրապարակված իր հոդվածում:
Հոդվածագրի կարծիքով, միջազգային հանրությունը կարող է սպասել պատերազմի, կամ ընտրել դիվանագիտական շոկային թերապիան:
«Նախորդ տարին ցույց տվեց հայ-ադրբեջանական փակուղու հաստատուն լինելը: Էական առաջընթաց ձեռք չբերվեց Վիեննայում կողմերի ստանձնած պարտավորությունների առնչությամբ: Շփման գծի երկայնքով վերսկսվող բռնության միջադեպերը դարձան սովորական, իսկ հաշտության գործընթացը ընդհատվց` կախվելով վտանգավոր դատարկության մեջ», - գրում է վերլուծաբանը:
Ընդ որում, հոդվածում նշվում է, որ առկա իրավիճակը տարբերվում է նախորդ տարվանից, այն ավելի վտանգավոր է, քան մեկ տարի առաջ: Հոդվածագրի կարծիքով, ակնհայտորեն դիտվում են դիմակայության ռազմավարություններ, սակայն որոշակիորեն չկա հաշության հասնելու ռազմավարություն: «Միջազգային հանրության անուշադրությունը ազգային ղեկավարության կողմից ներքին ճնշման համակցմամբ հանգեցրել է այն բանին, որ հակամարտող կողմերն ու միջնորդները սովորաբար չեն կատարում պարտավորությունները», - նշվում է հոդվածում:
Հոդվածագիրն ընդգծում է ԵԱՀԿ ակտիվությունը մեծացնելու անհրաժեշտությունը իր տարածքում երկրորդ խոշոր միջազգային հակամարտության կարգավորման գործընթացում: