Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 30 Մարտի 2017 15:00
Նանա Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյան. Տեր-Պետրոսյանի ծրագրով հայկական կողմը երբեք չի հասնի Արցախի անկախույթանը

Նիկոլ Փաշինյան. Տեր-Պետրոսյանի ծրագրով հայկական կողմը երբեք չի հասնի Արցախի անկախույթանը

Արմինֆո.«Ելք» դաշինքից պատգամավորության  թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հետևելով առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքի առաջնորդ  Լևոն Տեր-Պետրոսյանի  խաղաղության ծրագրին, հայկական կողմը երբեք չի հասնի Արցախի անկախույթանը: Այդ մասին նա հայտնել է նախօրեին` մամլո ասուլիսի ընթացքում:

 

Քաղաքական գործչի կարծիքով, խոսելով փոխզիջումների մասին, առաջին  նախագահը խորամանկում է, քանի որ ադրբեջանական կողմը դրանց պատրաստ չէ, ավելին, նա չի ճանաչում երեք հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի կիրառման կամ  դրա կիրառման  սպառնալիքի  բացառումը: «Ադրբեջանի ղակավարությունը հայտարարում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու արարողություն կազմակերպելու մտադրության մասին հետևապես, այդ ծրագիրը միայն մոտեցնում է Բաքվի ծրագրերի իրագործումը», - հայտարարել է Փաշինյանը: 

 

Նա նաև  հավաստիացրել է, որ Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության տարիներին /2008-2012/ վերջինս հանդես չի եկել տարածքային զիջուների դիրքորոշմամաբ: «Հնարավոր է, որ նա թեև կողմնակից է նման ծրագրի, սակայն  իր իսկ կողմից գլխավորած 18 քաղաքական ուժերի դաշինքի շրջանակում  համագործակցության ընթացքում տարածքային զիջումների մասին  խոսք անգամ չի եղել», -  ասել է քաղաքական գործիչը: Անդրադառնալով լրագրողների դիտողությանը, որ Տեր-Պետրոսյանը նման դիրքորոշմամբ  հանդես է գալիս դեռ  1997 թվականից, Փաշինյանն ասել է, որ դա միայն վշտացնում է իրեն: «Դա խոսում է այն մասին, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական  դիրքորոշումն առկա գործընթացների հետ ընդհանուր ոչինչ չունի», - ամփոփել է Փաշինյանը:

 

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ » դաշինքը միակն է նախընտրական ուժերից, որը հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս տարածքային զիջումների օգտին: Ավելին, դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները բանակցություններ են վարում հենց դրա շուրջ: Նա նաև կանխատեսում է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում, քանզի դրա կարգավորված չլինելը, նրա կարծիքով, խոչընդոտում է Հայաստանի և Արցախի զարգացմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրականացնում են խաղաղության ծրագիրը, այդ թվում նաև Հանրապետական ​​կուսակցությանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Левон
Как видится, время все и всех расставляет по своим местам. Хоть и с опозданием,но выведенна на чистую воду сущность Н.Пашиняна. Перебежка таких как он из лагеря сторонников Л.Тер-Петросяна послужит лишь добру. Истиная логика происходящего, скрыта от єтого рреволюционера, своего рода дашнака.

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4508

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի