Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ կնախապատրաստի հայտարարություն Լեռնային Ղարաբաղի ապրիլյան իրադարձությունների տարելիցի առնչությամբ: Մարտի 30-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը, Զախարովան հաղորդել է, որ առայժմ նման տեղեկատվության չի տիրապետում:
Հիշեցնենք, որ մարտի 27-ինԵրևանում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, Մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, խոսքը ամիսների մասին չէ: Բացառված չէ, որ հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում, որտեղ նախարարները կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման մանրամասները»,- նշել է Հոգլանդը: