Արմինֆո. ԱԺ ընտրություններուըմ ՀՀԿ հաղթանակի դեպքում Վիգեն Սարգսյանն իրեն կրկին տեսնում է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում: Նա այդ մասին հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, ՀՀԿ-ն ունի առաջիկա ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստանալու բոլոր հնարավորությունները, քանի որ կուսակցության ներկայացուցիչներից յուրաքանչյուրն «անցել է մեծ ճանապարհ և հասել զգալի հաջողությունների»: Նա նաև հավաստիացրել է, որ ինքը` ՀՀԿ-ն, իշխանության ղեկին վիթխարի հաջողությունների է հասել և երկիրը տարել ճիշտ ուղղությամբ, ինչը նախադրյալներ է ստգեղծում առաջիկա ընտրություններում հաղթանակի համար:
Նշենք, որ ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, ընտրություններից հետո էլ պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի մնալու հարցն արդեն վերջնականապես քննարկվել է և լուծվել: