Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մրցում են Ադրբեջանի հետ՝ քաղբանտարկյալների քանակով: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքում:
«Մի քանի օր առաջ քաղբանտարկյալների ցուցակը համալրեց Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Պահանջում ենք նրա ազատությունը, Անդրիաս Ղուկասյանի ազատությունը: Պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: «ՕՐՕ» դաշինքն ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»,- հայտարարել է Մարտիրոսյանը:
Հրապարակում հավաքվել է «ՕՐՕ» դաշինքի մի քանի հազար կողմնակից: