Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկի` նակխին վարչապետ Արամ Սարգսյանի քննադատությանը:
«Որոշ քաղաքական ուժեր գիտակցել են, որ իրենց համար «ելք» չկա, և սկսել են քննադատել «Ծառուկյան» դաշինքին: Սակայն ժողովուրդը միամիտ չէ և ծանոթ է բոլոր թեկնածուների կենսագրությունների մանրամասներին, նրանց անցած ուղուն և` թե ինչպես նրանք «նպաստներ» ստանալով իշխանությունից, սկսում են նրան ծառայել», - ընդգծել է նա:
Զոհրաբյանն անդրադարձել է նաև Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հնարավոր չէ լինել Հայաստանի ամենահարուստ մարդը, ունենալ բազմաթիվ բիզնեսներ և ձեռնարկություններ և լինել ընդդիմություն` առանց իշխանությունների հետ համաձայնության: «Հետաքրքիր է, իսկ ինքը` Արամ Սարգսյանը, համաձայնությունի ունի՟ իշխանությունների հետ և նրանց հավանությա՟մբ է շահագործում կրի արտադրության իր գործարանը», - եզրափակել է թեկնածուն:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը նախօրեին Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ բնակչությունը «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքներին գնում է միայն ֆինանսական օգնություն ստանալու համար: Նա կոչ էր արել չքվեարկել «Ծառուկյան» դաինքի օգտին: «Ես միշտ ասել եմ, որ քվեարկության համար մտնելով քվեախցիկ, առաջինը հարկավոր է աղբարկղի մեջ նետել ՀՀԿ քվեաթերթիկը: Իսկ այժմ ասում եմ. քվեարկության համար մտեք քվեախցիկ և ՀՀԿ քվեաթերթիկի հետ միասին աղբարկղը նետեք նաև «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը, քանի որ դա «Ծառուկյան» դաշինք չէ, դա ՀՀԿ-2 է, նրանք աշխատում են մեկը մյուսին փոխանցելով, գողանում, խլում են ընդդիմության ձայները», - հայտարարել էր Արամ Սարգսյանը: