Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ, պետությունները, որոնք այն ստորագրել են ելել են ջանքերի միավորման անհրաժեշտությունից, ապահովելոով իրենց անվտանգությունը ՀԱՊԿ-ի գոտում, հետևաբար, այստեղ խոսք չի գնում մասնավոր շահի մասին: Այս մասին «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խոսքը գնում է հավաքական շահի մասին, որը ձեռք է բերվում համատեղ ջանքերով: Մեր մոտեցումը, մասնավորապես, այսպիսին է, և որքան ավելի արագ տեղի ունենա ՀԱՊԿ ադապտացիան ժամանակակից իրողություններին, այնքան ավելի լավ կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի բոլոր մասնակիցների համար», - ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած սպառնալիքներին, Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում սպառնալիքները հայտնվում են տարբեր ձևով, անվտանգության սպառնալիքների շատ բազմազան են: «Մասնավորապես մեզ համար դա մի իրավիճակ է, որն ստեղծվել է մեր տարածաշրջանում: Այսինքն, Ադրբեջանի ցանկությունն ուժով լուծել ղարաբաղյան հարցը», - ասել է ՀՀ նախագահը:
Միևնույն ժամանակ, Սարգսյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է Իսլամական պետության գործողությունների գոտուց մոտ 400 կմ հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, ուղղակիորեն կապված են հանրապետության անվտանգության հետ: «Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ երկրների բազմաթիվ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, ովքեր արդեն ունեն ռազմական փորձ, ովքեր ունեն բարբարոսական մեթոդներ և որոնք կարող են լրացուցիչ բարդություններ հաղորդել առանց փխրուն կայունությանը: Մենք, ցավոք, շփման գծի մյուս կողմում արդեն լսում ենք արաբերեն և այլ լեզուներ: Մեզ թվում է, որ մարդիկ, ովքեր հեռանում են Մերձավոր Արևելքից, աստիճանաբար սկսում են ներգրավվել մեր տարածաշրջանի հակամարտություններում: Դա, իհարկե, շատ ու շատ վտանգավոր է: Կան նաև բազմաթիվ այլ մարտահրավերներ ժամանակակից աշխարհում, դրանք չեն պակասում, դրանք շատ ու շատ են», - ասել է ՀՀ նախագահը: