Արմինֆո.Արցախի տարածքների հանձնման գաղափարների համապատասխանումը Սերժ Սարգսյանի շահերին թույլ է տալիս կանխատեսել «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից 7%-ի շեմի հաղթահարում: Քանի որ վերջինին ծայրահեղ անհրաժեշտ է տարածքների հանձնման սկզբունքային ջատագովների առկայությունը 6-րդ գումարման խորհրդարանում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Օրերս ՀՀՀ հեռարձակած հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թեզիսներ, որոնք համահունչ են մադրիդյան սկզբունքների շրջանակում բանակցություններում գործող իշխանության կողմից հայտարարվող դիրքորոշումներին: Մինչդեռ Բաքվում փոխզիջումների նման պատրաստակամություն չի հնչում անգամ երկրորդական քաղաքական գործիչների մակարդակով, էլ չխոսենք իշխանությունների մասին:
«Այդ իմաստով ուշագրավ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի բարձրաձայնած մոտեցումները` Արցախի տարածքի երկու երրորդն Ադրբեջանին հանձնելու տեսքով, նաև «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմքն է: Միաժամանակ, առաջին նախագահը Սերժ Սարգսյանին ճանաչեց որպես Հայաստանի օրինական ընտրված նախագահ», - ընդգծել է Մելիքյանը:
Ընդ որում նա նշել է, որ ինքը` Տեր-Պետրոսյանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ իր մոտեցունմերն ու պատկերացումները բնավ չի փոխել, դա արել են Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը: