Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսականներ Դևիդ Թրոթը և Ադամ Շիֆը միացել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի գործընկերներին` ցեղասպանությունների դեմ պայքարի վերբերյալ երկկուսակցական բանաձև ներկայացնելու հարցում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունից, բանաձևում ԱՄՆ-ին կոչ է արվում դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վայրագությունները: Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի պատշաճ ոգեկոչումը և դրա հետևողական դատապարտումը կամրապնդեն ԱՄՆ միջազգային դիրքն արդի ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Շիֆն ու Թրոթը նաև դիմել են Սպիտակ տան գործընկերներին նամակով` կոչ անելով միանալ իրենց նախաձեռնությանը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ պաշտոնապես կանգնի ճշմարտության կողմում` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման հարցում», - նշված է նամակում:
Բանաձևը ներկայացվել է մարտի 22-ին: Նույն օրը Կապիտոլյան բլուրում կայացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Խոստում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, գլխավոր դերում նկարահանվել է Օսկար Քրիստիան Բեյլը: Նաև նշվում է, որ այդ օրենսդրական նախաձեռնությանը զուգընթաց Կոնգրեսում Հայաստանին աջակցող խումբը ստորագրահավաք է սկսել ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակի ներքո, որում Թրամփին կոչ է արցվում ապրիլի 24-ին պատշաճ կերպով որակել 1915 թվականի իրադարձությունները: