Արմինֆո. Հայ-իրանական պետական սահմանին կասեցվել է թմրանյութերի ներկրման փորձ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունից:
«Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Թեհրան–Երևան երթուղով ընթացող միջազգային ավտոբուսի ուղևորների սահմանային ստուգման ընթացքում Իրանի քաղաքացու մոտ անհանգստության նշաններ են նկատվել: Այս մասին տեղեկացվել են մաքսակետի աշխատակիցները, ովքեր իրականացրել են անձնական խուզարկություն և վերջինիս բաճկոնի աստառում հայտնաբերել պոլիէթիլենային փաթեթ՝ ավելի քան 10 գրամ քաշով բուսական ծագման նյութով, ինչը ենթադրաբար օփիում է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք,ո ր 2016 թ. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները, ովքեր հսկում են հայ–իրանական սահմանահատվածը, ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ բացահայտել և կանխել են ավելի քան 5,5 կգ քաշով թմրանյութերի Հայաստանի տարածք ներմուծումը: