Արմինֆո. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Շուշիի և Արցախի նկատմամբ նկրտումներ դրսևորող Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հիշեցրել է նրա նախորդների ճակատագրի մասին:
Անդրադառնալով Շուշիում և Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը ծածանելու մտադրության վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարությանը` Շարմազանովը, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի նախագահի պաշտոնում Ալիևի նախորդները նույնպես Արցախի նկատմամբ հավակնություններ ունեին, նրանք էլ էին ցանկանում ԱՀ դրոշը ծածանել Ստեփանակերտում, սակայն զրկվեցին այդ նույն դրոշը Աղդամում և Ֆիզուլիում տեսնելու հնարավորությունից: Պատմությունը դաժան է լինում նրանց հանդեպ, ովքեր դասեր չեն քաղում անցյալից»: