Արմինֆո. Ադրբեջանն այսօր պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման, համոզված է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Եթե Բաքուն այսօր ի զորու լիներ հակամարտության գոտում իրավիճակի սրացման, ապա ավելի տրամաբանական կլիներ դա անել մինչև ընտրությունները, այլ ոչ թե` հետո: Միևնույն ժամանակ, իրականությունը վկայում է հակառակի մասին: Չի բացառվում, որ լուրջ ազդեցություն է ունեցել նաև փետրվարին Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն ներխուժման վերջին ձախողումը, երբ ադրբեջանական կողմը կորցրեց առնվազն 5 զինծառայող: Այդ են վկայում Լավրովի և Մամեդյարովի հայտարարությունները` Մոսկվայի հանդիպումից հետո», - ասել է Մինասյանը մարտի 16-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, ոչ պակաս կարևոր դեր են խաղում նաև հայկական կողմի հայտարարությունները, որն ընդգծել է թունդության աստիճանը բարձրացնելու պատրաստակամությունը` Ադրբեջանի կողմից հակամարտության գոտում իրավիճակի սրացման դեպքում: Նա նշել է, որ Ադրբեջանի համար ավելի է դժվարանում իր ռազմաքաղաքական արկածախնդրության իրագործումը: