Արմինֆո. Մարտի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու Յորք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարը ներկա կգտնվի Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: