Արմինֆո.Կրեմլում այսօր կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Բարձր մակարդակով հանդիպումը, որը հանդիսանում է ինտենսիվ քաղաքական երկխոսության շարունակությունը, տեղի է էր ունենում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի նախօրեին: Նախագահները հատուկ կարևորել են այդ իրադարձությունը, որը ժամանակակից էջ բացեց երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների դարավոր պատմության մեջ: Անցած քառորդ դարը համոզիչ կերպով ցույց տվեցին, որ համաշխարհային զարգացումը և միջպետական համագործակցության ամրապնդումը պատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի է արմատական շահերին և ձգտումներին: Ներկայում, ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են այն սկզբունքների հիման վրա, որոնք շարադրված են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ոգուն և սկզբունքներին համապատասխան: Վերահաստատելով իրենց հավատարմությունն այդ հիմնարար փաստաթղթերին, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները փոխադարձ ցանկություն են հայտնել են զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու համակողմանի համագործակցությունը փոխադարձ վստահության և փոխըմբռնման ոգով», - նշել է աղբյուրը:
Հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կամրապնդեն տնտեսական փոխշահավետ համագործակցությունը և կնպաստեն երկկողմ առևտրաշրջանառության ծավալների դիվերսիֆիկացմանը և ավելացմանը, երկու երկրների տնտեսական սուբյեկտների գործունեությունը խորացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, համագործակցության խորացմանը էներգետիկ ոլորտում, միջուկային էներգիայի օգտագործման, լեռնամետալուրգիական և վերամշակող արդյունաբերության, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև փոխգործակցությանը ֆինանսական և բանկային հատվածներում: Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում հատուկ ուշադրությություն կդարձվի Ռուսաստանի և Հայաստանի միջև մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանն այդ ոլորտի նոր հեռանկարային նախագծերի իրականացման ոլորտում:
«Ռուսաստանը և Հայաստանը ամուր կենտրոնացած են Եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների շարունակական զարգացման վրա և որպես առաջնահերթություն են դիտում Եվրասիական տնտեսական միության համապարփակ ամրապնդումը: Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումների համընկնումը կամ մոտիկությունը նախապայմաններ են ստեղծում ավելի սերտ արտաքին քաղաքականության համագործակցության համար, այդ թվում նաև ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում, Ավելին, Ռուսաստանը և Հայաստանը կամրապնդեն ՀԱՊԿ-ի դերը, որպես նրա անդամ-պետությունների անվտանգության երաշխավորի: Այս համատեքստում, մեծ նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի Միացյալ զինված ուժերի ստեղծումը:
Սարգսյանը և Պուտինը համոզված են, որ ռուս-հայկական հարաբերությունների հսկայական ներուժի հետագա զարգացումը ծանրակշիռ կնպաստի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի կառուցմանը երկու երկրների համար ժողովուրդների համար», - ասված է համատեղ հայտարարության մեջ: