Արմինֆո.Մոսկվան փորձում է լավ ական ստեղծել` Թուրքիայի հետ վատ խաղի պայմաններում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալ շահերի կենտրոնի (Վաշինգտոն) նախագահ և հիմնադիր Նիկոլայ Զլոբինը:
«Իմ կարծիքով, Թուրքիայի հետ Ռուսաստանի հերթական մերձեցումը հարկ չկա բնորոշել, նույնիսկ, որպես մարտավարական: Թուրքիայի հետ մերձեցումը Ռուսաստանի համար, ավելի շուտ, հարկադրված բնույթ է կրում: Այդ է պահանջում սիրիական ճգնաժամի կարգավորման, սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Սակայն, այդուհանդերձ, Թուրքիան, քաղաքագետի գնահատմամբ, ոչ մի կերպ չի փոխակերպվի Ռուսաստանի դաշնակցի, լինելով հավակնոտ, անկանխատեսելի և, այդ իսկ պատճառով, Ռուսաստանի բավականին վտանգավոր ռազմավարական և պատմական հակառակորդը:
Մոսկվայի կողմից նման հակառակորդի հավասարակշռման փորձերը Զլոբինը գնահատում է որպես ինտելեկտուալ և քաղաքական մեծ մարտահրավեր: Իսկ Մոսկվայում Անկարայի նկատմամբ տրամադրությունների պարբերաբար փոփոխությունը քաղաքագետը բնորոշում է որպես Ռուսաստանի քաղաքականության թուրքական վեկտորի միասնական գծի շուրջ փոխհամաձայնության բացակայության վկայություն: Եվ նման պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունները, նրա կանխատեսմամբ, ցանկացած պահ կարող են մտնել հերթական սրման փուլ: