Արմինֆո. Արդի արագ փոփոխվող և փոխակերպվող աշխարհում փոքր և միջին մասշտաբի յուրաքանչյուր երկրի համար, անխուսափելիորեն, հայտնվում է հնարավորություն, որն անհրաժեշտ է որսալ և օգտագործել: Եվ Հայաստանն այդ առումով ամենևին բացառություն չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալ շահերի կենտրոնի (Վաշինգտոն) նախագահ և հիմնադիր Նիկոլայ Զլոբինը:
«Եվ առկա պայմաններում, անկախ գերտերությունների ցանկություններից` ցանկանում են դա Վաշինգտոնում կամ Մոսկվայում, համաշխարհային քաղաքականությունում սկսվում է մի շրջան, որը թույլ է տալիս լսելի և ուշադրության արժանի դարձնել այդ ոչ մեծ երկրների ձայնը: Անշուշտ, այդպիսի հնարավորություն ունի կամ շատ շուտով կունենա Հայաստանը: Եվ, չօգտվելով իր հնարավորությունից, երկիրը կարող է հայտնվել աշխարհի եզերքին, քանի որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե որքան կշարունակվի համաշխարհային խառնաշփոթությունը», - ընդգծել է նա:
Քաղաքագետի գնահատմամբ, ոչ մեծ և միջին երկրները, գիտակցելով իրենց նոր քաղաքական հնարավորությունները և, որպես հետևանք, ուժը, շատ բանով ձևավորում են այսօրվա քաղաքական օրակարգը` գերտերություններին և ավելի խոշոր երկրներին ստիպելով հաշվի առնել իրենց շահերը:
«Այդ բոլոր ոչ մեծ երկրները սառը պատերազմի ժամանակներում և դրա ավարտից հետո առաջին տարիներին գերտերությունների ճնշման ներքո էին: Սակայն այսօր գնալով ավելի հաստակ են ի հայտ գալիս սեփական խաղ վարելու նրանց փորձերը: Եվ դեռ վերջերս դրանք կառավարող գերտերությունների համար շատ դժվար է գիտակցել իրերի նման դրությունը և, առավել ևս` դրա հետ հաշտվել», - ամփոփել է քաղաքագետը: