Արմինֆո. Եվրաինտեգրման և հետագա համագործակցության հարցերում Եվրոպան Թուրքիայի հետ վերջնականապես չի խզում հարաբերությունները, համոզված է ՀԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, մեկնաբանելով վերջին դիվանագիտական սկանդալը Թուրքիայի և Նիդերլանդների միջև:
Քաղաքագետը գտնում է, որ Եվրոպայի և Թուրքիայի միջև վերջին իրադարձությունները Բրյուսելի կողմից Անկարայի «ընտելացման» գործընթացի շարունակությունն էին: «Վերջին դիվանագիտական սկանդալը ցույց տվեց, որ Թուրքիային ընտելացնելու ուղղությամբ Եվրոպայի վերջին տարիների ջանքերն անօգուտ էին: Սակայն, դա չի նշանակում նրանց միջև հարաբերությունների խզում, ինչի մասին է վկաւոմ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, ով ասաց, որ Թուրքիան պետք է Եվրոպային: Ինչպես հայտնի է, Գերմանիան մեծ դերակատարում ունի Եվրամիությունում, և նրա դիրքորոշումն ազդում է ԵՄ ընդհանուր դիրքորոշման վրա»,-ասել է Սաֆրաստյանը: Նա գտնում է, որ եվրոպական երկրների և Թուրքիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալը Թուրքիայի վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքն էր: Նրա կարծիքով, այսպիսով, Թուրքիան բարձրացնում է խաղադրույքները, ընդ որում, առայժմ, բավականին հաջող:
«Անկարայի այսօրվա քաղաքականության նպատակը Եվրոպայից հնարավորինս շատ պոկելն է: Տեղի ունեցածը հերթական անգամ դույց է տալիս, որ Թուրքիան չի համապատասխանում եվրոպական արժեքներին և սկզբունքներին, բայց նրա աշխարհաքաղաքական դիրքը Եվրոպային ստիպում է համագործակցել նրա հետ»,-ասել է փորձագետը: Նրա կարծիքով, սահմանադրական բարեփոխումները Թուրքիայում, որոնք ուղղված էին գործող նախագահ Էրդեղանի միանձնյա իշխանության ամրապնդմանը, Եվրոպայի սրտով չեն, ինչպես նաև այն, որ Անկարան փորձում է այդ գործընթացին ներգրագվել նաև եվրոպական երկրներում ապրող իր քաղաքացիներին: «Այսօր Էրդողանը փորձում է ներքաղաքական գոչծընթացներում օգտագործել Թուրքիայի սահմաններից դուրս բնակվող իր քաղաքացիներին, և չի բացառվում, որ վաղն այդ քաղաքացիները որպես գործիք կօգտագործվեն հենց իրեն Եվրոպայի դեմ»,-ասել է փորձագետը:
Նրա խոսքով, աշխարհաքաղաքական դիրքը, ռազմական հզորությունը և տնտեսական զարգացումը վերջին տարիներին Թուրքիային դարձրել են տարածաշրջանային լուրջ դերակատար, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել: «Այդ մասին են վկայում նաև ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը, որոնք, սակայն, չեն կարող զարգանալ, պայմանավորված մի քանի գործոններով, որոնց թվում են` ՆԱՏՕ-ի անդամությունը, ինչպես նաև Եվրոպայից և ԱՄՆ-ից սպառազինությունների գնումը Թուրքիայի կողմից: Ավելին, ենթադրում եմ, որ Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը կրում է մարտավարական բնույթ, քանի որ այդ պետությունների շահերը մի շարք հարցերում տարբեր են, իսկ դա վերաբերվում է ոչ միայն Սիրիային, այլ նաև Հարավային Կովկասին»,-համոզված է Սաֆրաստյանը:
Ըստ փորձագետի, Մերձավոր Արևելքում Ռուսաստանի իմիջի բարձրացումը դրական է անդրադառնում նաև Հայաստանի իմիջի վրա տարածաշրջանում: «Բավական հեռահար կրակահերթ ունեցող սպառազինությունների առկայությունը բարձրացնում է Հայաստանի դերը տարածաշրջանում, քանի որ ազդեցության շառավիղը ներառում է նաև Մերձավոր Արևելքը»,-եզրափակել է փորձագետը: