Արմինֆո. Պաշտպանության նախկին նախարար և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդին վրդովել է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ իր հասցեին ուղղված «ափսոս էր գեներալը» խոսքերը:
«Ափսոս են նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են և հետո շպրտվում»,- հայտարարել է Օհանյանը: Ըստ որում, նա հայտարարել է, որ մտադիր չէ հետ կանգնել պայքարից և գնալու է մինչև վերջ: Նախկին նախարարը գտնում է, որ իր գլխավորած շարժումը թափ է առնում, քանի որ իրենք ընտրել են հարաճուն ուժի ցուցադրման քաղաքականություն։
Օհանյանը նաև ծիծաղելի է համարել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ ՀՀԿ-ն մրցակիցներ չունի: «Ինձ համար յուրաքանչյուր անձնավորություն մրցակից է, և պետք է հարգանք տածենք յուրաքանչյուր մարդու, քաղաքական ուժի հանդեպ»,- ընդգել է նա:
Նշենք, որ Gallup International Association-ի հարցման նախնական արդյունքների համաձայն, ՀՀ նոր խորհրդարան կանցնի 4-5 քաղաքական ուժ: Հարցման համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենան վաղը, ձայները կբաշխվեին հետևյալ կերպ. «Ծառուկյան» դաշինք` 26.4%, ՀՀԿ`22,8%, «Ելք»`4.3%, ՀՅԴ`3,9%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցույթուն`3.4%, «Հայկական վերածնունդ»`2.7%, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն` 2,6%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն - 1.8%, և Հայաստանի կոմունիստական կուսակցություն`1%: Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման համաձայն՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է (26%), երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (19%): Ընտրական շեմը (5% կուսակցությունների և 7% դաշինքների համար) հաղթահարելու եզրին են գտնվում երեք ուժեր`«Ելք» ՀՅԴ և «Հայկական վերածնունդ»: