Արմինֆո. Հայաստանը չի կարող իջնել Ադրբեջանի մակարդակով: Այս մասին մարտի 10-ին, Երևանում, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե որքանով է արդարադված, որ Հայաստանը մշտապես, միակողմանիորեն վերադարձնում է ադրբեջանցի դիվերսանտների մարմինները:
Նրա խոսքով, հումանիտար արժեքներ քարոզող քաղաքակիրթ աշխարհը տարբերվում է Ադրբեջանից, մի երկրից, որտեղ դիվերսանտները և մարդասպանները հռչակվում են ազգային հերոսներ: «Եվ Հայաստանը, և թե Արցախը պարտավորվել են իրականացնել միջազգային նորմերը և կոնվենցիաները, որոնցից մեկը հենց վերաբերվում է զոհվածների մարմինների վերադարձին: Բայց խոսքը ոչ միայն կոնվենցիաները կամ միջազգային օրենքի մասին է, պարզապես, պետք է լինել մարդ, նույնիսկ եթե թշնամին իրեն այնպես է պահում, ինչը վայել չէ մարդուն: Սա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև », - եզրափակել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կորուստներ է կրել շփման գծում գիշերային դիվերսիայի արդյունքում: Հրապարակվել են այն անձանց անունները, որոնց դիակները գտնվում են չեզոք տարածքում:
Հատկանշական է, որ երբ Ադրբեջանի զինված ուժերը 2014 թվականի նոյեմբերին խոցեցին ԼՂՀ ԶՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, մեկ շաբաթվա ընթացքում հայկական կողմից թույլ չէին տալիս վերցնել օդաչուների մարմինները չեզոք տարածքից: Արդյունքում, ԼՂՀ զինված ուժերն ստիպվբած էին իրականացնել հայ զինծառայողների մարմինների վերաձարձի գիշերային հատուկ օպերացիա: