Արմինֆո. Հայաստանի պետական կառավարման համակարգը դեռ չի կայացել, Սյունիքի մարզում ընտրողների հետ հանդիպումների ժամանալ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Չունենք համակարգ, որը կսահմանափակեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց սխալ մոտեցումներն ու քայլերը»,- ասել է վարչապետը: Ըստ որում, նա հավաստիացրել է Հանրապետական կուսակցության վճառականությունը՝ հաղթանակի դեպքում կառուցել այնպիսի պետություն, որը ոչ մի հայ չցանկանա լքել: Մենք գիտակցում ենք, թե ինչ ծանր բեռ ենք վերցնում մեզ վրա, բայց մենք պատրաստ ենք ստանձնելու այդ պատասխանատվությունը»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով, Հայաստանի հիմնական կապիտալը մարդն է: «Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի նա կարողանա լիարժեք իրացնել իր ներուժը, մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք ստեղծագործ մարդու համար»,- ասել է վարչապետը: