Արմինֆո.Ինչպես և ցանկացած գործընթաց, ղարաբաղյան բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումների համաձայնեցման և համապատասխանեցման կարիք ունեն՝ հետագա որոշումներ կայացնելու նպատակով:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ որոշ հարցերի առնչությամբ համաձայնություն է ձեռք բերվել անմիջապես, այլ հարցերի առնչությամբ կոնսենսուսի հասնելու համար անհրաժեշտ է աշխատել: