Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընտրողներին կոչ է արել քվեարկել խղճի մտոք և հասնել երկրում արմատական փոփոխությունների: Այդ մասին նա հայտարարել է այսօր Արագածոտնի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, իրեն մեղադրում են այն բանում, որ կրկին վճռորոշ պահին կարող է հետ կանգնել ու մինչև վերջ չգնալ, ինչպես 2015 թվականին: «Ամբողջ պետությունը մեր դեմ էր դուրս եկել, ժողովրդին արյունահեղության չտանելու համար ստիպված էի փակել քաղաքական էջը, հրաժարվել հեղափոխությունից»,- ասել է Ծառուկյանը: Ըստ որում, նա ընտրողներին մեղադրել է այն բանի համար, որ նրանք չեն օգտագործում խաղաղ միջոցներով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը և քվեարկում են ոչ թե խղճի մտոք, այլ՝ ելնելով տարբեր նկատառումներից:
Նշենք, որ Gallup International Association-ի և Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման համաձայն՝ էլեկտորալ կուսակցական վարկանիշի առաջատար է «Ծառուկյան» դաշինքը, որի օգտին, կազմակերպությունների տվյալներով, պատրաստ է քվեարկել քաղաքացիների ավելի քան 26%-ը: