Արմինֆո. Չափավոր տնտեսական աճի պայմաններում Հայստանի բանկային շուկայում կշարունակվի տնտեսական մոտիվացումը, որն ուղղված կլինի կոնսոլիդացման գործընթացին: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Արդշինբանկի ֆինանսական տնօրեն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքով, շուկայի շատ փորձագետներ սպասում էին, որ կոնսոլիդացման պատճառով, որը կապված էր երկրի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվը մինչև 30 մլրդ.դրամ բարձրացման հետ, շուկան կլքի 8-10 բանկ, բայց, փաստորեն, Հայաստանի բանկային համակարգը վերջին մի քանի տարում կրճատվեց 4 բանկով: «Բայց ինձ թվում է, որ այդ գործընթացը երկար չի սպասեցնի, հետևաբար, կոնսոլիդացումը կշարունակվի, քանի որ ներկայիս պայմաններում այդ գործընթացը ֆունդամենտալ է»,-նշել է փորձագետը:
Խոսելով համակարգային հնարավոր ռիսկերի մասին, որոնք ուղեկցում են կոնսոլիդացման գործընթացին, Սարգսյանը նշել է, որ առաջիկա երկու տարիների կտրվածքով մենք հավելյալ զգալի իրացվելիության ականատեսը կդառնանք արդեն կապիտալիզացված բանկերի մոտ: «Եվ բնական է, որ բանկերը, նրանց սեփականատերերն ու մենեջմենտը, կձգտեն ավելի արագ տեղաբաշխել իրենց միջոցները` եկամուտները գեներացնելու և շահույթ ստանալու նպատակով: Այդ գործընթացը շահութաբերության համար շարունակվող կոշտ մրցակցության պայմաններում կբերի վարկային տոկոսադրույքերի իջեցմանը, ընդ որում, տոկոսադրույքներն այսօր արդեն իջնում են և գտնվում են երկրի անկախ բանկային համակարգի պատմության մեջ ամենացածր մակարդակներից մեկում: Բայց, վերջին հաշվով, մեկ-մեկուկես տարի անց այդ հավելյալ իրացվելիությունը կվերանա և իրավիճակը կնորմալանա»,-ընդգծել է նա: Արդյունքում, այս և հաջորդ տարի պետք չէ ակնկալել բանկերի շահութաբերության զգալի աճ: Եվ այստեղ հասկանալի է դառնում, որ շուկայի հետագա կոնսոլիդացման գործընթացն առաջիկա տարիներին կմնա երկրի բանկային շուկայի զարգացման հիմնական ուղղությունը:
Սակայն, փորձագետը նշել է, որ գոյություն ունի համակարգի զարգացման ևս մեկ տարբերակ, ինչի մասին են վկայում անցյալ տարվա 4-րդ եռամսյակի արդյունքները: «Մեր բանկերն սկսեցին ակտիվորեն դուրս գալ Հայստանի սահմաններից: Չորրորդ եռամսյակի արդյունքներով առնվազն երկու բանկ էապես մեծացրեցին ոչ ռեզիդենտների վարկավորումը, ընդ որում, վարկավորման գումարը, դատելով հրապարակված հաշվետվություներից, արդեն հասել է 300 մլրդ.դրամի: Դա նշանակում է, որ մենք դուրս կգանք մեր շուկայի սահմաններից, ինչը, ինչ-որ առումով կարող է նվազեցնել ներքին լարվածությունը մրցակցության և կոնսոլիդացման գործընթացը: Դա վատ այլընտրանք չէ, հնարավորոթյուն է տալիս զարգանալ և աճել արտաքին շուկաների հաշվին»,-ասել է Սարգսյանը, նշելով, որ այդ սցենարն ավելի գերադասելի է, քան «միմյանց կուլ տալը», որն ուղեկցվում է եկամտաբերության կորուստով: «Իսկ ինչ վերաբերվում է ներքին շուկային, այսինքն, ներքին շուկայի հաշվին աճելուն, ապա մեր շուկան արդեն սահմանափակվել է: Համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 70%-ին, իսկ հետագայում աճը հազիվ թե հնարավոր է»,-ընդգծել է փորձագետը:
Սարգսյանը նշել է նաև, որ անցյալ տարի, ընդհանուր առմամբ, դիտվեց շուկայի մանրածախ վարկավորման լճացում, «այսինքն, այդ հատվածում ակնհայտ աճ չդիտվեց, և հազիվ թե կարելի է ակնկալել կարճաժամկետ հեռանկարում»… Վիճակագրոթյունը ցույց է տալիս երկրում մանրածախ ապրանքաշրջանառության նվազում, ներմուծման կրճատում, ինչը խոսում է սպառման նվազեցման մասին: «Սպառումը և մանրածախ վարկավորումը միմյանց փոխկապակցված են, ինչի ականատեսն ենք մենք բանկային համակարգի օրինակի հիման վրա»,-եզրափակել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացման գործընթացը պայմանավորված էր բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվով, որը 2017 թվականից սահմանվեց 30 մլրդ.դրամ: Շուկան լքեցին ՊրոԿրեդիտ Բանկը և ԲՏԱ բանկը, որոնք համապատասխանաբար միացան Ինեկոբանկին և Հայէկոնոմբանկին: Իսկ տարի անց, 2016-ի դեկտեմբերին միավորման մասին հայտարարեցին նաև Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Զարգացման Հայկական Բանկը, որոնք համապատասխանաբար միացան Արդշինբանկին և Արարատբանկին: Մինչ այդ Հայաստանում գործում էին 21 բանկ: