Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» նախընտրական դաշինքի չի վստահում Gallup International-ի հարցման արդյունքներին, կապված նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի վարկանիշի հետ: Այս մասին հայտարարել է Դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով, հարցման արդյունքները, որոնց համաձայն, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա «Օհանյանը-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կհավազեր 1.8% ձայն, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ավելին, նա այդ կազմակերոպության հայկական գրասենյակն անվանել է «Գելափի կոոպերատիվ», որը, նրա խոսքով, հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության «դուստր ձեռնարկություն»:
«Կարծում եմ, որ այդ հրապարակումն ուղղված էր քաղաքական ուժերի դեմ, այդ թվում նաև մեր դեմ, քանի որ ընտրություններից առաջ նման գնահատականները չեն հրապարակվում: Ավելին, դաշինքի հետ հանդիպման գնացող ընտրողների թիվը ցույց է տալիս, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Մարտիրոսյանը:
Իսկ ավելի վաղ իր հետազոտությունն էր հրաժարակել Gallup International Association կենտրոնը: Ըստ ակդ հարցումների նախնական տվյալների, Հայաստանի նոր խորհրդարանում կլինի 4-5 քաղաքական ուժ: Ըստ հարցման, եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, ապա ընտրողների ձայները կբաշխվեին հետևյալ կերպ. «Ծառուկյան» դաշինք` 26.4%, ՀՀԿ`22,8%, «Ելք»`4.3%, ՀՅԴ`3,9%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցույթուն`3.4%, «Հայկական վերածնունդ»`2.7%, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն` 2,6%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն - 1.8%, և Հայաստանի կոմունիստական կուսակցություն`1%: