Արմինֆո. Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, մարտի 8-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսվում են Հունաստանի արտգործնախարարի հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ:
Այցի շրջանակում Հունաստանի արտգործնախարարը կայցելի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, նաև դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում: