Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խնդիրը չափից դուրս ձգձգվել է, կարծում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Նրա ասելով, հակամարտության ռազմական կարգավորում հնարավոր չէ: Ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, դիվանագետը հիշեցրել է, որ առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ադրբեջան: «Մենք ամեն ինչ կանենք, մեր հնարավորությունների սահմանում` հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանք տանելու համար», - ըստ ԱՊԱ-ի` ասել է դեսպանը: