Արմինֆո. Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի և առաքելության քաղաքական պատասխանատու Դանիելա Դիակոնուի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախըտրական շտաբից,
քննարկվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, փոփոխված Ընտրական օրեսնգրքով նախատեսված վերահսկման մեխանիզմների կիրառման հետ կապված հարցերը: Լևոն Զուրաբյանը և հանդիպմանը մասնակցող Վլադիմիր Կարապետյանն ու Ավետիս Ավագյանը ներկայացրել են ստեղծված իրավիճակը, ընրախախտումների, մասնավորապես, ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման՝ շրջանառվող տեղեկությունները: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումն ու տեղեկատվության փոխանակումը:
Փետրվարի 21-ին գործունեությունն սկսել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը: Արդեն Հայաստան են ժամանել խմբի 14 փորձագետ և 28 դիտորդ: Բացի այդ, ընտրությունների օրն առաքելություն իրականացնելու համար նրանց կմիանա ևս 250 դիտորդ: Ընտրությունները նախատեսվում է անցկացնել ապրիլի 2-ին, սակայն չի բացառվում, որ այդ օրը փոխվի: