Արմինֆո. Հանրապետական կուսակցության անդամները Հայաստանի առաջիկա ընտրություններում պետք է քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին, Ավան-Առինջ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ, կանգ առնելով ՀՀԿ նախընտրական շտաբի դիմաց, նման հայտարարությամբ է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեր ընտրած ճանապարհը բոլորիս անդունդ է տանում: Հույս ունեմ, որ հասկանալով դա՝ կքվեարկեք «Ելքի» օգտին»,- հայտարարել է Փաշինյանը՝ դիմելով հանրապետականներին: Դաշինքի ծրագրի մասին տեղեկություններ պարունակող թռուցիկներ բաժանելով քաղաքացիներչին՝ նա դաշինքի մյուս անդամների հետ միասին հավաստիացրել է ընտրողներին, որ երկրում ստեղծված իրավիճակից ելք կա, և հուսահատվել չի կարելի: Բայց դրա համար, ընդգծել է Փաշինյանը, քաղաքացիները պետք է ընտրությունների օրը գնան ընտրատեղամաս և ինքնուրույն քվեարկեն, այլ ճանապարհ չկա: