Արմինֆո. «Իսկանդերի» կիրառման մասին որոշում ընդունվում է՝ հաշվի առնելով համաչափության խնդիրներն ու հնարավոր սպառնալիքներն իրավիճակի զարգացման պարագայում և այն համատեքստում, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն առաջնային է: Այս մասին «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ չկա տարանջատող գիծը, որը կբաժաներ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը Արցախի քաղաքացիների անվտանգությունից: «Տեղի է ունենում հրադադարի ռեժիմի հետևողական խախտում, կա հռետորաբանության կտրուկ փոփոխություն, կան բանակցային գործընթացի թուլացման նշաններ: Իհարկե, դա որոշակի առումով սրում է իրավիճակը: Բայց ուզում եմ, որ հստակ պատկերացում ունենաք, որ ես «Իսկանդերի» օգտագործման վերաբերյալ հայտարարություններ չեմ արել, ես պատասխանել եմ ռուս լրագրողի հարցին, ով հարցրեց ինձ, թե ում են պատկանում այդ համալիրները և ով է կայացնում դրա կիրառման որոշում: Ես պատասխանել եմ այդ հարցին, և այդ համատեքստում պետք է դիտարկել իմ պատասխանը»,- ասել է պաշտպանության նախարարը:
Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ տեխնիկան չի աշխատել՝ վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով՝ ասելով, որ հերթական անգամ գործ ունենք համատեքստից պոկված խոսքերի հետ: «Վարչապետը խոսում էր այն մասին, որ պետությունը պարտավոր է ունենալ վերահսկողություն ներկրվող վառելիքի բոլոր տեսակների նկատմամբ՝ որակի առումով: Եվ բերեց շատ կարևոր և արդիական օրինակ՝ բանակի համար մասնավոր մատակարարների կողմից վառելիքի մատակարարումների: Նույն օրինակը հանգիստ կարելի էր բերել գյուղատնտեսության ոլորտում, եթե օգտագործվեր անորակ վառելիք»,- ասել է պաշտպանության նախարարը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ Նովոստիիե հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն «Իսկանդերների կիրառման որոշում կկայացնի` կախված իրավիճակի զարգացումից: «Կարող եմ նախանշել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդերներիե կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրադրության զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք` եթե նման անհրաժեշտություն լինի: Դա, առաջին հերթին, զսպման զենք է: Միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց, ըստ էության, այս զենքն իր գաղափարախոսությամբ ու հնարավորություններով այնպիսին է, որ պետք է որոշումներ կայացնելիս սթափեցնի ցանկացած տաք գլուխե,- ասել էր նախարարը:
«Իսկանդերներնե առաջին անգամ ցուցադրվել են նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ: Սակայն, որոշ տվյալների համաձայն, դրանք Հայաստանի ԶՈՒ սպառազինությունում եղել են ավելի վաղ և մարտական պատրաստության վիճակի էին բերվել անցյալ տարի ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ: